Հայ գրականության թեստեր — Մաս 1


1. Ո՞ր լեզվի այբուբենի տառերի հաջորդականությամբ է Մեսրոպ Մաշտոցը դասավորել իր ստեղծած նշանագրերը` շարքի մեջ տեղ-տեղ ավելացնելով այն գրերը, որոնց համապատասխանը չկար տվյալ լեզվում: 

1) լատինական

2) հունական

3) ասորական

4) պարսկական

____________________________________________________________________________________________________________

2. Գրերի ստեղծումից հետո առաջինը Աստվածաշնչի ո՞ր գիրքը սկսեցին թարգմանել Մեսրոպ Մաշտոցն ու իր աշակերտները: 

1) Ժողովողի գիրքը

2) Սողոմոնի առակները

3) Ծննդոց գիրքը

4) Դավթի սաղմոսները

___________________________________________________________________________________________________________

3. Ո՞ր տարբերակի թվերի դասավորությունն է ճիշտ նշում 5-րդ դարի հայ պատմիչների ժամանակագրական հաջորդականությունը: 

ա. Փավստոս Բուզանդ                1) ա, բ, դ, գ

բ. Ագաթանգեղոս                           2) բ, ա, գ, դ

գ. Եղիշե                                               3) բ, գ, դ, ա

դ. Ղազար Փարպեցի                    4) գ, ա, բ, դ

________________________________________________________________

4. Ներկայացված մտքերից յուրաքանչյուրը Ոսկեդարի հայ մատենագրության հինգ խոշոր պատմիչներից որի՞ երկին է վերաբերում: 

ա. Շարադրում է Վարդանանց պատերազմի հերոսական դրվագները (451 թ.)                

բ. Հիմնականում ընդգրկում է Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանը, երբ Տրդատ Մեծ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով մեր երկրում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն (301 թ.)

գ. Նկարագրում է 460-480-ական թվականների պատմական իրողությունները, մասնավորապես` Վահանանց պատերազմը

դ. Պատմությունը սկսվում է Տրդատ Մեծից և հասնում մինչև 387 թվականը, երբ Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև

ե. Գրքի շնորհիվ անդառնալի կորստից փրկվել են հայոց հին բանահյուսության մի շարք նմուշներ

_________________________________________________________________

1. Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»

2. Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին»

3. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

4. Ղազար Փարպեցի, «Հայոց պատմություն»

5. Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն»

1) ա-2, բ-1, գ-4, դ-5, ե-3

2) ա-1, բ-2, գ-4, դ-5, ե-3

3) ա-2, բ-1, գ-5, դ-4, ե-3

4) ա-3, բ-1, գ-4, դ-5, ե-2

___________________________________________________________________________________________________________

5. Ո՞ր պնդումն է սխալ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» վերաբերյալ: 

1) «Հայոց պատմությունը» Խորենացին գրել է իշխան Սահակ Բագրատունու պատվերով:

2) Հայ մատենագրության մեջ այն առաջին գրավոր հուշարձանն է, որն ընդգրկում է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը` նրա կազմավորումից մինչև հեղինակի ապրած ժամանակները:

3) Խորենացին իր պատմությունն ավարտել է նշանավոր «Ողբ հայրենասերի» գլխով

4) Հեղինակը քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է կատարել` ստուգելով, ճշտելով իրեն հայտնի բոլոր փաստերը:

___________________________________________________________________________________________________________

6. Ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը.

«… Աշակերտները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող: Զինվորականներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, հելուզակ…»

1) «Գանգատ», Ֆրիկ

2) «Մատյան ողբերգության», Գրիգոր Նարեկացի

3) «Հայոց պատմություն» («Ողբ»), Մովսես Խորենացի

4) «Աշխարս մե փանջարա է», Սայաթ — Նովա

________________________________________________________________

7. Հեթանոսական աստվածներից ո՞րը ինչ պաշտամունքային դեր է կատարել: 

1. Վահագն                

2. Տիր

3. Անահիտ

4. Վանատուր

5. Միհր

ա. լույսի, մաքրության, ճշմարտության աստված

բ. Հյուրընկալության, անապաստաններին հովանավորող, հյուրասիրության աստված

գ. պատերազմի, հաղթանակի, ամպրոպածին աստված

դ. դպրության, արվեստի, գիտությունների հովանավոր

ե. մայրության, պտղաբերության, ընտանիքի հովանավոր

_________________________________________________________________

1. Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»

2. Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին»

3. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

4. Ղազար Փարպեցի, «Հայոց պատմություն»

5. Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն»

1) 1-դ, 2-գ, 3-ա, 4-ե, 5-բ

2) 1-բ, 2-ե, 3-դ, 4-ա, 5-գ

3) 1-ե, 2-ա, 3-բ, 4-գ, 5-դ

4) 1-գ, 2-դ, 3-ե, 4-բ, 5-ա

___________________________________________________________________________________________________________

8. Ո՞ր վիպերգում են ներկայացված հայերի հեթանոսական ծեսերից.

1) «Հայկ և Բել»

2) «Արտաշես և Արտավազդ»

3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»

4) «Տիգրան և Աժդահակ»

___________________________________________________________________________________________________________

9. Ո՞ր բառը կամ բառակապակցությունն է բաց թողած.

Հեծաւ արի արքայն Արտաշէս ……. գեղեցիկ

1) ի սեաւն

2) սեւուկն

3) իւր սեաւն

4) իր սեաւն

___________________________________________________________________________________________________________

10. Պնդումներից ո՞րն է սխալ հայ ժողովրդական հին վիպական երգերի (վիպասանքի) վերաբերյալ.

1) Մեզ են հասել ամբողջական տեսքով:

2) Հատկապես լայնորեն տարածված են եղել Գողթն գավառում:

3) Ասացողները դրանք երգախառն պատմել են փանդիռների նվագակցությամբ:

4) Նրանցում առկա են տեղեկություններ հարևան ցեղերի հետ ունեցած հարաբերությունների մասին:

___________________________________________________________________________________________________________

11. Պնդումներից ո՞րը ճիշտ չէ «Հայկ և Բել» առասպելի վերաբերյալ:

1) Երբ Տիտանյան Բելին հաջողվում է ամբողջ երկիրը գրավել, Հայկը, չկամենալով հնազանդվել բռնակալին, իր ողջ գերդաստանով հեռանում է Բաբելոնից և գալիս բնակություն է հաստատում Արարադի երկրում:

2) Բելը կեղծ խոսքերով շողոքորթում է Հայկին և նրա հետ իբր բարեկամական կապեր հաստատելու համար խնդրում է նրա քրոջ ձեռքը:

3) Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում` խստությամբ մերժելով Բաբելոնի տիրոջ առաջարկները:

4) Կռվում, երբ ահաբեկված Բելը հետ է քաշվում և ցանկանում ամուր դիրք գրավել, Հայկը, կռահելով նրա միտքը, նետվում է առաջ, ուժգին արձակում երեքթևյան նետը և սպանում Բելին:

___________________________________________________________________________________________________________

12. Պնդումներից ո՞րն է սխալ «Արտաշես և Արտավազդ» վիպերգի «Արտաշես և Սաթենիկ» մասի վերաբերյալ:

1) Պատերազմում հայ մարտիկները գերի են վերցնում ալանների պատանի թագաժառանգին:

2) Գերված որդու դիմաց ալանների թագավորը խոստանում է տալ իր դստերը, միայն թե վերադարձնի պատանուն:

3) Տեսնելով գեղեցիկ Սաթենիկին և լսելով նրա իմաստուն խոսքերը` Արտաշեսը սիրահարվում է նրան:

4) Արտաշեսը նախ փախցնում է Սաթենիկին, այնուհետև ալանների թագավորի պահանջով Սաթենիկի համար գլխագին (օժիտ) է տալիս և ամուսնանում գեղեցկուհու հետ:

___________________________________________________________________________________________________________

13. Ու՞մ մասին են Գողթան երգիչներն ասել, թե վիշապազունները գողացել են նրան և տեղը դև դրել:

1) Բելի

2) Աժդահակի

3) Արտավազդի

4) Տորք Անգեղի

___________________________________________________________________________________________________________

14. Կնոջ գեղեցկությունը պատկերող հետևյալ բանաստեղծական հատվածը ո՞ր ստեղծագործությունից է:

Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով,

   Ոտիցն ի գնալ` շողն ի կաթիլ առնոյր:

1) Նահապետ Քուչակի սիրտ հայրեններից

2) Սայաթ-Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» բանաստեղծությունից

3) Գրիգոր Նարեկացու «Մեղեդի ծննդյան» տաղից

4) «Սասնա ծռեր» վիպերգից

___________________________________________________________________________________________________________

15. Նշված հատկանիշներից ո՞րը չենք կարող վերագրել Նարեկացու տաղերին:

1) Հայ քնարերգության մեջ առաջին անգամ այլաբանորեն գովերգել է կենդանի բնությունը:

2) Թեկուզ այլաբանորեն, բայց վառ գույներով պատկերել է կնոջ գեղեցկությունը:

3) Իր տաղերով հայ քնարերգությունը մոտեցրել է իրական կյանքին

4) Արդարացրել է զանազան կրոնական աղանդների գոյությունը:

___________________________________________________________________________________________________________

16. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ:

ա. Երփին երփնունակ ծաղկին,

       շողշողէր պտուղն ի ճղին

բ. Գոհար վարդն վառ առեալ

      ի վեհից վարսիցն արփենից

գ. Ի համատարած ծովէն

     պղպջէր գոյնըն այն ծաղկին

դ. Ի վեր ի վերայ վարսից

     ծաւալէր ծաղիկ ծովային

1) բ, գ, ա, դ

2) գ, ա, բ, դ

3) բ, դ, գ, ա

4) գ, ա, դ, բ

___________________________________________________________________________________________________________

17. Ո՞ր պնդումն է սխալ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի վերաբերյալ:

1) Պոեմում բանաստեղծը հանդես է գալիս որպես ողջ քրիստոնյա մարդկության ներկայացուցիչ, որն իր վրա է վերցրել բոլորի մեղքերը:

2) «Նարեկ»-ի տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքի ապականությունից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը:

3) Որքան շատ են թվարկվում մարդկային մեղքերը, այնքան խորանում են հոգու տառապանքն ու ողբերգությունը:

4) Թեև անընդհատ շեշտվում է մարդու՝ Աստծո եզակի պատկերը լինելու գաղափարը, այնուամենայնիվ երկն ավարտվում է նրանով, որ մարդու հոգին մեռած է մեղքերի մեջ և փրկություն չունի:

___________________________________________________________________________________________________________

18. Ո՞ր տարբերակի թվերի դասավորությունն է ճիշտ նշում «Սասնա ծռեր» վիպերգի («Սասունցի Դավիթ» համահավաք բնագիր) ճյուղերի ճիշտ հաջորդականությունը:

ա. «Մեծ Մհեր»                                                     1) գ, բ, ա, դ

բ. «Սանասար և Բաղդասար»                   2) բ, ա, գ, դ 

գ. «Սասունցի Դավիթ»                                    3) բ, գ, դ, ա

դ. «Փոքր Մհեր»                                                   4) գ, ա, բ, դ

___________________________________________________________________________________________________________

19. «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսում («Սասունցի Դավիթ» համահավաք բնագիր) ո՞ր հերոսուհին է, որ, Քուռկիկ Ջալալին հեծած, մի քանի տարի քաջաբար հսկում ու կառավարում է երկիրը:

1) Ծովինար

2) Դեղձուն-Ծամ

3) Խանդութ

4) Գոհար

___________________________________________________________________________________________________________

20. «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ» համահավաք բնագիր) վիպերգի ո՞ր հերոսուհին չի դիմում գիտակցված անձնազոհության:

1) Ծովինարը

2) Արմաղանը

3) Խանդութը

4) Սառյեն

Նյութի աղբյուր

Հայոց լեզու և հայ գրականություն, ՇՏԵՄԱՐԱՆ

Երևան, Գնահատման և թեստավորման կենտրոն 2011

Անբուժելի – (Anbuzheli) – Հոմանիշ


1. Անբժշկելի, անբույժ, անապաքինելի, անդարմանելի, անճարակ: 2. (փխբ.) Անսփոփելի, անմխիթար, անամոք, անփարատ

Անբռնազբոս(իկ) – (Anbrnazbosik) – Հոմանիշ


1. Բնական, անկաշկանդ, անսեթևեթ, անպաճույճ, իսկական, անկեղծ: 2. Անբռնադատ

Անբոց – (Anboc) – Հոմանիշ


Անկրակ, անհուր

Անբովանդակելի – (Anbovandakeli) – Հոմանիշ


Անընդգրկելի, անամփոփելի, անպարփակելի

Անբովանդակ – (Anbovandak) – Հոմանիշ


Անիմաստ, բովանդակազուրկ, անմիտ, անհեթեթ, իմաստազուրկ

Անբնական – (Anbnakan) – Հոմանիշ


Հակաբնական, արհեստական, շինծու, կեղծ, բռնազկոսիկ, անսովոր, օտարոտի, տարօրինակ

Անբնակ, անբնակելի – (Anbnak, anbnakeli) – Հոմանիշ


Անբնակ, ամայի, անմարդաբնակ, անշեն, ամայաբնակ, անապատ, անտուն

Անբիծ – (Anbits) – Հոմանիշ


Ջինջ, պարզ (երկինք), անպիղծ, անաղարտ, անարատ, մաքուր, անբասիր, սուրբ

Անբերրի – (Anberri) – Հոմանիշ


Անարգասաբեր, անարգավանդ, անպտուղ, անբերքատու

%d bloggers like this: